Այսօր երկինքը մաքուր է կրկին,

Այսօր երկինքը մաքուր է կրկին,
Բայց ինձ ինչ,
Իմ հոգին նա հո չի մաքրի:

Այսօր կրկին կգնամ ես 
Մի կույսի մոտ`այնպիսի մեկի,
Որը մաքուր է այս երկնքի պես,
Սերենադ կերգեմ գիշերվա կեսին
Նրա կիսաբաց պատուհանի տակ,
Այս երկնքի վառ աստղերով կերդվեմ,
Որ ինքն է սրտիս տիրուհին միակ,
Այնուհետև մի սենյակում,
Ուր մթության կուսությունը չի խռովում 
Լույսի չնչին մի շող անգամ,
Կխլեմ այն, ինչ այսքան տարի նա պահպանել էր 
Սրբության նման:

Վաղն էլ երկինքը մաքուր կլինի,
Բայց ինձ ինչ,
Իմ հոգին նա հո չի մաքրի: