ՊԵԳԱՍ

Դեղնած անուրջներիս երամակի միջից
Դուրս պրծավ Պեգաս անունով մի ձի,
Միպահ թևածեց թևերով հոգնած,
Ապա` սրնթաց գահավիժեց ցած:
Նրան դեռևս հազար դար առաջ
Ես սանձել էի մտքիս քաոսում,
Կապանք չտեսած նժույգին այդ քաջ,
Ես սարգել էի հլու անասուն,
Ստիպել էի սպասել այնքան
Մինչև կճախրի` ինխպես լեգենդում,
Բայց ատոմային այս ցնդած դարում,
Երբ բանաստեղծը զենք է վաճառում,
Երբ վանականը մարդ է սպանում,
Եվ ոստիկանը բանկ է թալանում,
Նա դուրս էր պրծել երազիս միջից
Եվ վիժեցրել էր իմ ճերմակաթյուր 
Երազանքները թռիչքի մասին: