Մերկ կնոջ ձանձրույթը

Հախճապակյա մոխրամանի մեջ ծխացող 
ծխախոտի արծաթավուն ծուխը ցնդեց,
հիմա նրա ամբողջ միտքը կլանել է
առաստաղին նստած սարդը,
կողք չի նայի. նա քնել է.
զզվելի է այս ամենը,
նույնիսկ գետնին ընկած գիրքը զզվելի է:
Մեղավորը իր մարմինն է,
ու անլուսին էս գիշերը,
ու էս քամին,
թեև քամին, միակն է , որ հաճելի է
դեռ էս ժամին…