ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Ծաղկող ու հզոր մի երկրում
Ապրում էր Անդո անունով մի մարդ,
Նա ճիշտ ջոկող էր աշխատում բակում,
Ու ամբողջ քուչեն հարգում էր նրան:

Լավ քեֆչի մարդ էր ու ոսկեբերան,
Բաժակաճառեր կարող էր ասել,
Որ գիտուն մարդիկ ապշած կմնան,
Յապոնչիկին էլ անձամբ էր տեսել:

Ապրում էր Անդոն՝ համեստ, իր համար,
Ոչ մեկի հավին "քշա" չեր ասում,
Հենց-ընենց տեղը մարդկանց չեր բարձում,
Այլ ճիշտն էր ջոկում անխոնջ ու համառ:

Մի օր էլ կարգին տղերքը եկան,
Հարգին-պատվեցին, մեդալ տվեցին,
Ընտրին-լցրեցին, դզին-փչեցին
Ու մեր Անդոին ճամփու դրեցին...
....ու՞ր... խոր-հըր-դա-րան: