ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏԸ

Երեկո էր`
ջազի տաքուկ հնչյուններով,
ու ես` հենված իմ բազմոցին
մթության մեջ,
պատկերացրի
թե ինչպիսին պետք է լինի
երջանկության նատյուրմորտը:

Այդ նկարում պետք է լինեն
այս երեկոն,
ջազի տաքուկ հնչյունները
ու ես` հենված իմ բազմոցին
մթության մեջ: