Ա'յ վարդ, լսի'ր աղաչանքիս

Ա'յ վարդ, լսի'ր աղաչանքիս,
Թո'ւյլ տուր թփից քեզ քաղեմ,
Եվ քեզանով սիրած կուսիս
Մատաղ կուրծքը զարդարեմ:
Մի' վախենար, նորա կրծքին
Չես թառամիլ, քնքո'ւշ վարդ.
Այնտեղ մատաղ կրծքի տակին
Կյանքի աղբյուր կա առատ...