Ա՜Խ, ԻՆՇՔԱՆ ԿՈՒԶԷԻ

Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կ՛ուզէի լինել
Զինուոր հասարակ.
Հայութեան բոլոր ոսոխների դէմ կռուէի անդուլ
Անիի հզօր պարիսպների տակ։
Եւ հուր վրէԺով
Զարկէի դարե՛ր, զարկէի դարե՛ր,
Եւ բիւր վէրքերով
Ընկնէի վսեմ պարիսպների տակ.
Սիրտս խաղաղուէր, հանգչէի յաւերԺ
Անիի անմահ պարիսպների տակ...