ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ.

Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտս պոկեցին, տարան:
Ցավս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:
Լա՛վ օրերս գնացի’ն,
Ափսո’ս ասին, գնացի’ն.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին…