Սև աչերեն շա’տ վախեցի’ր,- Էն մութ, անծեր գիշեր է. Մութն ա’հ է, չարքեր շա’տ կան,- Սև աչերը մի’ սիրե: Տե’ս իմ սիրտս - արուն-ծով է. Էս չարքերը զարկեցին. Էն օրվանեն դադար չունիմ- Սև աչերը մի’ սիրե…