Գետակի վրա Թեքուել է ուռին. Ու նայում է լուռ Վազող ջրերին։- ... Երազ-աշխարհում Ամէն բան յաւէտ Գալիս է, գնում Ու ցնդում անհետ։ Եւ գլուխը կախ՝ Նա լաց է լինում.- Ջրերը ուրախ՝ Գալիս են, գնում...