Սև-մութ
ամպեր չակտիդ
դիզվան,
Դուման հագար,
Ալագյա՛զ,
Սրտումս արև
էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման,
Ալագյա՛զ:
Զառ փեշերդ
անցա, տեսա,
Առանց դարդի
սիրտ չկար,
Ա՛խ, իմանաս,
ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս
պես դարդ չկար…
— Է՜յ Մանթաշի
նախշուն հավքեր,
Իմ դարդս որ
ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ,
խաս փետուրներ
Կըսևնային,
քանց գիշեր:
— Է՜յ Մանթաշի
մարմանդ հովե՜ր,
Իմ դարդս որ
ձերն էղներ,
Ձեր ծաղկանուշ
բուրմունքն
անուշ
Թույն ու տոթի
կփոխվեր:
— Հե՜յ վա՜խ…
կոտրան իմ
թևերս
Ընկա գիկդ,
Ալագյա՛զ.
Ա՜խ, մեծ սրտիդ
սեղմեմ սիրտս
Լամ, արուն
լամ, Ալագյա՛զ…