ԱՌ ՄԱՄՕՆԱՅՆ

ՈՒստի՞ ծընար, ո'վ բռնաւոր,
Որ քեզ նըման, ո'չ գոյ յերկրի,
Որ թէ չըտաս դու ձեռն ումեք,
Ո'չ զօրանայ և ո'չ բերկրի:

Թէ' թագաւորք և թէ' կայսերք
Քո օգնելոյդ են միշտ կարօտ,
Իսկ առանց քո` ե'ն յոյժ տըկար,
Որպէս արջառ մի անարօտ:

Մինչ կորուսիչ ես դու հոգւոց
Եւ ծընանիս անհուն չարիս,
Բազումք ըզքեզ միջնորդ եդեալ,
Յառաջ բերեն բազում բարիս:

Այնքան սիրով կապին մարդիկ
Քո կապանօքդ և կարկամին,
Որ որքան կապ ձգես նոցին,
Այլ առաւել կապիլ կամին:

Եւ թէ առնուլ ոք կամիցի
զԱյլն ըզկապանս յոտից նոցին,
Սըրով թըրով պատերազմին,
Թէպէտ խոցեն, թէպէտ խոցին:

Որք կապանօք քո կարկամին,
Այնք և ըզքեզ ամուր կապեն,
Ցանել բանտի ներարգելով,
Երկաթապատ ամրափակեն:

Ամուր պարիսպ և հաստատունք,
Սարսին ի քէն և սասանին,
Յորժամ ուժով քո զօրացեալ,
Չընչին մարդիկ անդ հասանին:

Որքան սաստիկ կապես ըզմարդն,
Այնքան սաստիկ ուժովանայ
Եւ որքան քև ուժովանայ,
Այնքան երկիւղն աւելանայ:

Երկիւղ քո ուժ բերէ մարդոյն,
Որ զօրանայ, զի երկընչի,
Թուր և դանակ ի գործ ածեալ,
Ընդ թըշնամին կու մարտընչի:

Դու, որ բոլոր տիեզերաց
Բազում զօրաց եղեր իշխան,
Տըկար մի ոք ի մարդկանէ
Առնէ ըզքեզ ոտից կոխան: