Արևս առնեմ, երթամ, ի'մ սիրուն, ի յերկիր օտար, աւա՜ղ

Արևս առնեմ, երթամ, ի'մ սիրուն, ի յերկիր օտար, աւա՜ղ,
Շրջիմ ի լեռնէ լեռ, նազելի, լալով անդադար.
Ժամ ի չտեսնելս ըզքեզ, ի'մ սիրուն, է' ինձ օր հազար, աւա՜ղ.
Իմ նազելի սիրուն սիրասուն, մի' մոռանար զիս,
Իմ աչաց լոյս, սրտիս բերկրութիւն, մի թողուր զգերիս:

Անձն իմ եղեալ կամաւ, ի'մ սիրուն, քո սիրոյդ գերի, աւա՜ղ,
Ի սար ի ձոր անկեալ, նազելի', շրջի, դեգերի,
Խնդրելով զքեզ յարակ, ի'մ սիրուն, միշտ տարաբերի աւա՜ղ,
Իմ նազելի սիրուն սիրասուն, մի' մոռանար զիս,
Իմ աչաց լոյս, սրտիս բերկրութիւն, մի թողուր զգերիս:

Անուշահոտ, կարմիր, ի'մ սիրուն, դու վարդ անթառամ, աւա՜ղ,
Ես խըղճալի երգնակ, նազելի, սիրով քո ողբամ,
Որ առանց քո տեսոյդ, ի'մ սիրուն, ոչ բընաւ խնդամ, աւա՜ղ.
Իմ նազելի սիրուն սիրասուն, մի' մոռանար զիս,
Իմ աչաց լոյս, սրտիս բերկրութիւն, մի թողուր զգերիս:

Աստեղաց լոյս տըւող, ի'մ սիրուն, արեգակն ես դու, աւա՜ղ,
Ես փոքրագոյն փոշեկ, նազելի', եմ քո արևուն,
Շրջիմ ի մէջ լուսոյդ, ի'մ սիրուն, ի քո կարօտուն, աւա՜ղ.
Իմ նազելի սիրուն սիրասուն, մի' մոռանար զիս,
Իմ աչաց լոյս, սրտիս բերկրութիւն, մի թողուր զգերիս: