ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐ

  Այն կինը, որին սիրում եմ հիմա,
Տրվել է ազնիվ, բարի արհեստի.
Նա հաճախում ե դասընթացների
Եվ երազում է լոկ բժիշկ դառնալ:
Բայց գիշերը, երբ շոյում եմ, սիրում,
Նա շշնջում է կես-լուրջ, կես-կատակ.
"Գիտե՞ս ինչեր կան իմ մատների տակ,
Երբ քո մարմինն է մարմինս գրկում -
Կա ածխածին ու կալիում,
Կա լուսածին ու նատրիում,
Ցինկ կա, երկաթ, ջրածին,
Կա յոդ, պղինձ ու բրոմ,
Կա մարգանեց, կրածին,
Բորակածին, թթվածին:
Մարմինը ջուր է կիսով,
Եվ հարուստ է աղերով,
Օրգանական նյութերով,
Միս կա, նաև ոսկորներ,
Իսկ մաշկի տակ մկաններ,
Դա է տառապանքը, իմ սեր":
Ես ընկերներիս նախանձն եմ շարժում,
Որոնց կարծիքով բժիշկն անկողնում
Պետք է որոնի հանճարեղ բաներ.
Հանճարեղն այն է, որ մտան մեջ ես
Դասընթացներին ներկա եմ կարծես,
ՈՒ ապրում եմ լոկ բժշկական սեր:
Ես ձեզ երդվում եմ( դա մեր մեջ ասած ),
Տանջվում եմ սիրո իմ բարդույթներով,
Քանզի զգում եմ՝ մինչև լուսաբաց,
Նա ինձ կհերձի իր այդ խոսքերով:
Եվ որպեսզի ես, հանուն մեր սիրույն,
Լռեցնեմ նրան, շուրթն եմ համբուրում,
Բայց հենց որ կրկին նա շունչ է քաշում,
Գույքացուցակն է մեջբերում իսկույն.
Կա նիկել ու վանադիում,
Մոլիբդեն ու ալյումին,
Կապար, անագ կա ու բոր
Տիտան, զարիկ ու մագնիում,
Ֆտոր, կոբալտ, սիլիցիում,
Անգամ ծծումբ ու քլոր:
Եվ ավարտում է լյարդով,
Թոք-երիկամ-ստամոքսով,
Ենթաստամոքսի գեղձով,
Հարականջի գեղձերով,
Օրգաններով արտաքին,
Օրգաններով իր ներքին,
Պայծաղով ու ուղեղով,
Վահան գեղձով ու սրտով:
Պատում է գիշերն ինձ մի զգացում.
Մարմնամարզուտյան դասեր եմ առնում:
Տեսնու՞մ եք, որ նա խելքից պակաս է.
ՈՒրիշներն ունեն քնարաշունչ սեր,
Խենթուխելար կամ գաղտնաշշունջ սեր,
Բժշկական սեր - իմ խաչն էլ սա է:

Թարգմանություն՝ Սամվել Գասպարյանի