Աստուած
արդար և յիրաւի,
Եւ ողորմած
յամենայնի.
Հանդէս ունիմ
բան մի վիճի,
Թէ դու լսես
քո ծառայի:
Այս է զարմանք
հիանալի,
Որ կու լինի
վերայ երկրի.
Եւ հիացումն
ազգի ազգիմ
Զոր տեսանեմք
ի յաշխարհի...
Արդ այս բանս
է հիանալի,
Եւ առաւել
զարմանալի,
Թէ մեկ Ադամ
և յԵւայէ,
Որքա՞ն ազգեր
ծնան յերկրի: