Այս հո՛ղը,
այս Երկիր
Նաիրի՛ն,
Որ դարեր տանջվա՛ծ
է եղել.
Որ հազիվ մի
քանի տարի,
Մոռացե՜լ էր
կռիվ ու եղեռն.
Մեր փոքրի՛կ,
հանճարե՜ղ
այս հողը
Անդունդի առա՛ջ
է կրկին.
- Պաշտպանի՛ր
անցյալի կոթողը,
ալիքը կերտողին
փրկի՛ր:
Այս հո՛ղը,
որ և հի՛ն, և
նո՛ր է,
Մանու՜կ է
Միության գրկում,
- Պաշտպանի՛ր
քո կրծքով
դու մորը,
Որ ապրի մանուկը
քնքուշ:
Մեր հի՛ն, բայց
նորածի՛ն այս
հողը
Մեռա՛ծ է՝
առանց մոր
գրկի.
-Բարձրացի՛ր,
ավազակն ու
գողը
Մտել են մեր
հո՛ղը կրկին…