Տորք Անգեղ եւ Հայկանուշ Գեղեցիկ Երգ Առաջին

Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արեվի լուսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորընթարթ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով մի դեւ եւ ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպէս աժդահա:
Տգեղ էր դեմքը եւ այդքան դաժան,
Որ զարհուրոըմ էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա եւ այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմէշ չունէին մէկտեղ: