ԱՌԱՎՈՏ Է, ԱՐԵՎ

Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Առուները՝ գարնան
Դրոշակն են տանում
Իրենց գլխի վերև:
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Բարդիները կարծես
Արեգակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Քամիները ծաղկանց
Ճոխ պսակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև։
Ծաղիկների միջով
Ծաղիկների միջով
Մրջյունները մեղվի
Պաղ դիակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև…