Այնպես ես գալիս, այնպես գնում

Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՜նչ էր, տարածդ՝ ի՜նչ:

Գալիս ես որպես իրարանցում
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,-
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս: