Որ ժամին ձեր սիրտը կուզի

Որ ժամին ձեր սիրտը կուզի,
Իմ դուռը բաց է:
Մի նայեք, որ պատուհանիս
Լույսը հանգած է:

Քուն ու արթուն մի հարցրեք,
Ներս եկեք, տուն է:
Մինչև անգամ հույսն էլ քնի,
Հոգսը արթուն է: