Քո խոնարհ ջրկիրն
եմ եղել,
Եղել եմ՝ և տերդ։
Ինչքան որ ուժերս
ներել,
Ներել եմ մեղքերդ։:
Թե ինձ էլ լքել
եմ մեն-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել
երբեք
Ուշացած պարտքերդ։:
Երգել ես, լցվել
եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել
եմ, երբ որ
Այրվել են վերքերդ։:
Տվել եմ քեզ բախտս
անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինչքս, որ մինչև
անգամ
Չունեի ես ինքս։:
Տվել եմ,– չեմ առել
ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր
չէր ինձ,
Հերիք էր լինելդ։:
Ինձ համար հերիք
էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև
էր մի մեծ,
Ուր մնաց մնալդ։:
Եվ դարձյալ առնելիք
չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր
ինձ, եթե
Չների տարիքս։:
Քո խոնարհ ջրկիրն
եմ եդել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս
ներել,
Ներել եմ մեղքերդ.