Օ՜, թե իրավ են փոխում սրտերը

Օ՜, թե իրավ են փոխում սրտերը,
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով,
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը,
Գեթ մոռանամ քեզ , ապրեմ անվրդով:
Կամ ծիածանվի քնարս անպես,
Որ տակից անցնես ու առնաս տղա,
Որ անհետ չքվի սերս աղեկեզ,
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...