Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է
հոգիս աշխուժով
լըցված,
ՈՒ ջերմ ըղձերըս,
բախտից հալածված,
Ձեզ մոտ են
թըռչում հախուռն
երամով:
Ձե՜զ, ձեզ վերըստին,
ամպամած լեռներ,
Կյանքի տխրության
ամպերի տակից
Ես ձայն եմ
տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները
ձեզ բերում
նըվեր:
Քեզ մոտ եմ
գալիս, իմ հի՜ն
տրտմություն,
Վեհափառ դայակ
մանուկ օրերիս,
Այնժամ էլ
չէիր ինձ հանգիստ
տալիս`
Սըրտիս ականջին
խոսելով թաքուն:
Ո՜վ, որ կանչում
ես գիշեր ու
ցերեկ
Հազար ցավերով,
հազար ձևերով,
Ոգևորության
հըզոր թևերով
Քեզ մոտ եմ
գալիս, հայրենի՜ք
իմ հեգ:
Գալիս եմ, բայց
ոչ ուրախ երգերով
Քո ծաղիներին
ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության
հառաչանքներով
Էդ անդընդախոր
ձորերըդ լըցնեմ:
Ձորե՜ր, ա՜յ
ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս
խորունկ վերքերի
նըման.
Աստծու հարվածի
հետքերն եք
դուք էլ,
Ձեզ մոտ եմ
գալիս, ուզում
եմ երգել:
Դուք էլ խոսեցե՜ք,
դուք էլ պատմեցե՜ք,
Ձեր անդունդներով
եկեք չափվեցե՜ք,
Դուք է՞լ եք,
տեսնեմ, էնքան
մեծ ու խոր,
Ինչքան իմ
հոգու թախիծն
ահավոր...