Մի ուրվական է շրջում անդադրում

Մի ուրվական է շրջում անդադրում
մայրցամաքների խաղաղության, տենդի և խոկմունքի միջով-
աներեր ընթացքով չինգիզխանյան.-
և ուրվականը մարդաշխարհին արար,
ֆլորաներին ու ֆաունաներին սրսկում է փութով
թմրանյութեր ու վախ, միջուկային ”լիցքեր“, ազատության շիճուկ,
ապագայի լավա, գոհության օզոն…-
և գուժում են վեր մոլեռանդության բուրգ-խարույկները.-
իսկ դու, որ գլուխդ վեր ես հանել հազիվ
պատմության դոնդող ավերակներից,
չես մտաբերում աղոթքի ու ներման մի հատիկ բառ: