Դանդաղ ըմպում է նա

Դանդաղ ըմպում է նա
երեկոների շուրթերին հեղվող խռովքը սրբազան,
բաց աչքերի մեջ խնամքով փակում է
մեռած արեգակի ”ավաղները “ բոսոր,
և որքան մոտենում է ճշմարիտ խոսքի ժամը փայլածուն,
նա իր անունն է մոռանում անդարձ
երկնային թախծի մատյաններում անգիր:-
Ել, Վահագնիկ իմ,
ցորյան օրերի շեղջերից տամուկ-
դեպի նաիրյան քաղց ու անդաստան: