Քեզ չի կալանել ոգու անմեղությունը

Քեզ չի կալանել ոգու անմեղությունը
և ընդվզումը հանապազոր վարդի-
չի քանդակում քեզ լիալուսնի խանդը
գիշերվա ճապուկ իրանի վրա,
չես ներհյուսվել խաղաղ կիսադեմով
հաշտության վիշապ գորգ ու պաստառներին,
ուստի կանչում են քեզ նորից ու դարձյալ
հետաքննությունների համացանց բյուրո,
ուր կախված են քո լուսանկարները՝
նախկին ու ներկա, գալիք ու անղենական կյանքերից քո: