Զգուշորեն մտնում եմ բառերի գաղտուկ կյանքի խորանը

Զգուշորեն մտնում եմ բառերի գաղտուկ կյանքի խորանը.-
սսկված իրերը շարժվում-ցնցվում են,
շուրջուրեք ուժգին օրորվում-ճոճվում է,-
և ես ուշաթափ ընկնում-համրանում եմ
միջբառային քար անդունդի մեջ:-
Աշխարհն անվերջ գայթում-գլորվում է
բառերի կարծր կեղևի վրա: