Առավոտը բոլորակ զարդանախշի մանրամասնությամբ

Առավոտը բոլորակ զարդանախշի մանրամասնությամբ
տպվում է ժամանակի մկանուտ թևերին՝
ինչպես Ռոսլինի բեղուն վրձնահարված.-
սրինգը հորինում է հովիտներ ու եդեմ
զգացմունքի կիզիչ անապատում,
երփներանգ թիթեռների տարմը կորուսյալ
վերադառնում է և քնքշորեն նստում
լռությամբ խեղված տների վրա,-
դու համբույրն ես լեռան ու անտառի,
նա երկնաքերում նիրհած ծիածան է,-
ու՞ր են սակայն շռայլ ներբողահարները,
նրանց զինանշանները դինաստիական,
երբ տնքում է Վեներան մենության մահճում
և պրծում չկա թախծի Ամազոնից…
ահաբեկության Ամոնի հետ: