Բայց ես պետք
է մտնեմ Բդեի
մոտ: նա իմ քեռին
է: Ես ինչպե՞ս
կարող եմ քաղաքից
հեռանալ առանց
քեռի Բդեի
օրհնությունն
առնելու:
Փույթ չէ, թե
քեռիս խեցիների
վաճառական
է: Բայց նա այժմ
մի շատ օգտակար
գործով է զբաղված:
Նա սկսել է
գրել Մուշ
քաղաքի պատմությունը
և այն էլ՝ երկաթագիր
տառերով, որով
դժվարանում
է գրել նույնիսկ
ս. Կարապետի
Ժառանգավորաց
դպրոցի շրջանավարտ
Մելքոն վարժապետը:
Բդեն նստած
գրում էր ձեթի
ճրագի տակ,
երբ ես անաղմուկ
մտնելով, կանգնեցի
նրա թիկունքին:
Նա վերջին
անգամ գրիչը
թաթախեց սև
մելանի մեջ,
շարադրեց ևս
մի պարբերություն
և հիշատակարանը
ձեռքը վերցնելով
բարձրաձայն
կարդաց.