ՄՈԿԱՑ ՄԻՐԶԱ

Օրն էր ուրբաթ,
Լուս ի շաբաթ,
Գյաշտ էրիր ենք Մալաքյավեն,
Թըղթիկ մեկավ Ջըզիրու քաղքեն,
Առին, բերին Մալաքյավեն,
Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն:
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն:

Առեց կարդած,
Քաղցրիկ լեզվին էրավ մազդեն,
Շըլեց աչքեր, կախեց չանեն,
Քաղավ գույն կարմիր երեսեն:
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն:

Կանչեց, ասաց
Յուր մըշակին.
- Դո'ւս քաշի Բուլ-Բեղավին,
Վըրա դրեք թամք սադաֆին,
Սաֆար կերդամ չուր Ջըզիրեն:
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն: