Դեռ չունես

Եվ ինչ ափսոսամ` այն
միտքը բնավ,-
որ քեզ տրված չէր
իմաստը նրա:
Երբ քեզ, խորհուրդն
իր խորախորհուրդ,
այդպես էլ կյանքում
չեղավ երևույթ:
Ինչպես արտասվեմ,
և ինչքան իզուր
արտասուք թափեմ,
որ դու ունենաս…
Անհայտությունն են
Այսպես միշտ պեղում.
Գտնելուն հոգու
Գանձերն անհամար:
2006թ.