ՊՂՆՁԱԳՈՐԾՆ ՈՒ ԵՐԿԱԹԱԳՈՐԾԸ

Պղնձագործ երկաթագործը միմյանց խնամի դառնալու ժամանակ վիճեցին. յուրաքանչյուրն իր արհեստն էր գովաբանում մեծաբարբառ, և նրանց մեջ հակառակություն ընկավ։ Գնացին ծերերի ատյանը։ Ծերունիներն ասացին, թե հասարակությանը օգտակարը պատվական է։