ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մխիթար Գոշ
( ~1120- 1213)

Մխիթար Գոշը 12-րդ դարի նշանավոր կրոնական գորցիչ է: Եղել է գիտնական, իրավագետ և առակագիր։ Ծնվել է 1120-ին ( ?), Գանձակում: Երկար տարիներ ապրել է իր հիմնադրած Նոր Գետիկ վանքում, որն իր անունով հետագայում կոչվել է Գոշավանք։ Գոշավանքը գտնվում է Իջևանի շրջակայքի Գոշ գյուղում։

Մխիթար Գոշը ավելի քան տաս աշխատությունների հեղինակ է, որոնցից նշանավոր են նրա “Առակները” , հրատարակված 1790 թվակակնին:

Առակների թեմաները սոցիալական են, որը այն ժամանակ նորույթ էր: Առակներում հեղինակը գովերգում է բարին, աշխատանքը և դիմակազերծում է արատները:

Գոշը նշանավոր է նաև իր “Դատաստանագրքով”, որն առաջին ամբողջական օրենսգիրքն էր Հայաստանում:

“Դատաստանագիրքը” կազմվել է 1184 թվականին: Գլխավորապես հայկական սովորական իրավունքի հիման վրա, ինչպես նաև բյուզանդական օրենսգրքի, հայ եկեղեցական կանոնների և հասարակական օրենքների հիման վրա:

“Դատաստանագիրքը” գրված է գրաբարով: Այն բաղկացած է ներածություից և 2 մասից՝ եկեղեցական կանոններ և հասարակական օրենքներ: Տարբերվում է սեղմությամբ: Հստակ սիստեմավորում չկա. տեսական դատողությունները զուգորդվում են հեղինակի առաջարկներով, իրավունքի նորմերով և նրանց բացատրություններով:

“Դատաստանագիրքը” ուղղված էր ֆեոդալական հարաբերությունները պաշտպանելուն, բայց այնեղ կա նաև մի շարք բարոյական խորհուրդներ ֆեոդալների բռնակալության սահմանափակման մասին:

Մխիթար Գոշի “Դատաստանագիրքը” պարտադիր օրենքի ուժ առաջին անգամ ստացավ XIII դարում, Կիլիկյան Հայաստանում: XVI դարում այն ճանաչեց լեհական թագավոր Սիգիզմունդ I-ը Լվովի, Կամենեցի և ուրիշ քաղաքների հայ թագավորների համար:

XVIII դարում “Դատաստանագիրքը” ավելացվեց Վախթանգի օրենքների ժողովածուին (IX, 723 – 4), որի կազմում գործում էր նաև, երբ Վրաստանը միացավ Ռուսաստանին: