Փըրփուրները
քարափին
Կ’երկնեն երազն
հեշտավետ
Իմ խոնջ հոգվույս
մըրափին.
Հույսի շող
մը զիս հավետ
Կը կապե նուրբ կապույտին.
Կը պոստանա ծովն անհուն.
Ու ալյակներ կը ժըպտին
Հոգվույս տենդոտ իղձերուն:
Անույշ արցունք մը սըրտիս
Քուն կը բերե զովասուն,
Ու դուն ինծի՛ կը մոտիս
Ջինջ նըկարով մը խոսուն:
Ու սիրավառ, ես հանկարծ
Աննյութ տեսքեդ խելահեղ,
Կը պըլլըվիմ մըշտարծարծ
Հիշատակիդ, ամեն հեղ: