Армянские имена | Անունդ Ի՞նչ է Նորածին:

Ա՜խ, իմ հայրենիք...
Դու`
Հազարամյա իմ ազգանունը,
Ես`
այնպես ապրել կարողանայի,
Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար
Դու երբևիցե չզղջաս...

(Պարույր Սևակ)

Քանզի ամեն ազգի անուն
Իր տարազն է, իր մայր լեզուն,
Իր սրբությունը հավերժական...

(Հ. Շիրազ)

Լոկ իրենց հատուկ բոլոր անուններից
Գալիս է բույրը հին-հին դարերի,
Անգին քարերի,
Պարտեզի, շոգի ու խոնավության,
Երկնքի, հողի ու խոնավության...

(Պարույր Սևակ)

1989 թ. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի կողմից որոշակի սկզբունքներով մշակված հայկական անձնանունների ցանկ է:

Անվանացանկը կազմելիս հիմք են ընդունվել հետևյալ սկզբունքները.

ա) ընդգրկել հայկական և իբրև հայկական դիտարկող անձնանունները,

բ) ուղեցույց ունենալով վերջին երկու-երեք տասնամյակների միտումները. Ցանկում անհարկի, ինքնահնար անուններ չզետեղել: