Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել,որ քեզ հիշում եմ դեռ

Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել,որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել ,որ դու դեռ թանկ ես ինձ համար ,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ ,ինչի՞ համար:
Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թածում,
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար ,
Ինչպե՞չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:
 
Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար…
Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ,
Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար:
Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել ` նորից արի, արի՜,
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար:
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի,
Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…