Ես քո մասին

Ես քո մասին
Արդյոք ի՞նչ եմ մտածում:
Ես քո մասին
Ախար ի՞նչ եմ մտածում:
Բայց թերևս
Ամենից շատ` մտովին
Կորուստներս է,
Որ հաշվում եմ գտածում: