ԼԱՑ ԷԼ ԿԱ ԼԱՑ ԷԼ

Մեկը լալիս է նորածնի պես՝
Ճչում է, սակայն...արցունքներ չկան:
Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում
Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում:
Մեկն էլ ինձ նման( գուցե նաև՝ քո,)
Բարձր ճչալու սովոր չէ բնավ,
Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,
Այլ հոսում են ներս
ՈՒ կիտվում դանդաղ
Չեչաքարի պես ծածկված սրտում: