ԲԱՌԵՐԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Նայելով կազմութեան՝ բառերը լինում են երեք տեսակ՝ պարզ, բարդ, և ածանցական:

Ամէն բառ ունի իր արմատը. - Երգիչ, երգել, երգարան բառերի արմատն է երգ: Մայրիկ, մայրենի, մայրական բառերի արմատն է մայր:

Արմատը բառի անփոփոխ մասն է:

Բառի արմատին միացած մասնիկը կոչւում է ածանց:

Որոշել հետևեալ բառերի արմատն ու ածանցը. – համեղ, հայրիկ, պաշտօն-եայ, ուսումնական, չարիք, բարութիւն, հայերէն:

Բառերի արմատն առանձին վերցրած մի նշանակութիւն կամ մի միտք ունի, իսկ մասնիկը կամ ածանցն առանձին ասած որևէ նշանակութիւն չունի:

Այն բառը, որ կազմւած է միայն մի արմատից, կոչւում է պարզ բառ: