ԲԱՐԴ ԲԱՌ

Երկու պարզ բառեր իրար միանալով կազմում են բարդ բառ. օրինակ՝ գրչածայր, մանրավաճառ, երկաթուղի:

րչածայր բառը կազմւած է գրիչ և ծայր բառերից, որոնք իրար կապւած են ա ձայնաւորով, որին յօդակապ ենք ասում:

Բոլոր բարդ բառերը յօդակապ չեն ունենում, երբ երկրորդ բաղադրիչ մասը ձայնաւորով է սկսւում, յօդակապ չի դրւում օրինակ՝ ազգօգուտ և ջրանցք բառերում:

Կան մի շարք բարդ բառեր որոնց երկրորդ բաղադրիչ մասը թէև ձայնա-ւորով չի սկսւում, յօդակապ չեն վերցնում օրինակ՝ հացթուխ, ջրվէժ, հրշէջ, և այլն:

կազմել բարդ բառեր հետևեալ բառերից. – թանաք. աման, բարձր-հասակ. զօրք-գլուխ, զօրք-պետ, երկիր-գունդ. քաղցր-ձայն, փոքր-հասակ, գութ-առատ, հաց-թուխ, ժամ-գիրք, գիրք-վաճառող, թուխ-դէմք: