ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԻՄԱՍՏԻ

Բառերի իմաստին կամ նշանակութեանը նայելով լինում են չորս տեսակ՝ նոյնանիշ, համանիշ, համանուն և հականիշ:

     

  1. Նոյնանիշ կոչւում են այն բառերը, որոնք իմաստով նոյնն են. օրինակ՝ այտ-թուշ, պռօշ-շրթունք, գնալ-երթալ, երես-դէմք և այլն:
  2.  

  3. Համանիշ կոչւում են այն բառերը, որոնք նշանակութեամբ խիստ մօտիկ են, բայց նոյնը չեն և նուրբ տարբերութիւն ունեն իրարից. օրինակ՝ սքանչանալ-հիանալ, շինել-կառուցել, մութ-խաւար, բարկութիւն- զայրոյթ և այլն:
  4.  

  5. Համանուն կոչւում են այն բառերը, որոնք ձևով նոյնն են, բայց նըշա-նակութեամբ տարբեր. օրինակ՝ այր (մարդ), այր (քարայր), փող (դրամ), փող (խողովակ), հանդերձ (հագուստ), հանդերձ (միասին), և այլն:
  6.  

  7. Հականիշ կոչւում են այն բառերը, որոնք իմաստով իրար հակառակ են. օրինակ՝ հաստ-բարակ, երկար-կարճ, մեծ-փոքր, լոյս-խաւար, և այլն: