2. ԱԾԱԿԱՆ

Այն բառերը, որոնք ցոյց են տալիս առարկաների յատկութիւնները, կոչւում են ածական անուն օրինակ՝ ժիր (աշակերտ). կարմիր (խնձոր). վախկոտ (մարդ). բարձր (աշտարակ):

  1. Որոշել յարմար ածականներ հետևեալ գոյականների համար.
  2. գրիչ, թուղթ, սեղան, դանակ, առիւծ, ծառ, մանուշակ, գիշեր, երկինք, վաճառական, աղւէս, նկարիչ:

  3. Որոշել յարմար գոյականներ հետևեալ ածականների համար

կարմիր, պինդ, նեղ, թանձր, խելացի, սրտոտ, բարի: