ՅԱՏՈՒԿ ԵՒ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒՆ

Հասարակ անուն կոչւում են այն գոյական անունները, որոնք պատկա-նում են միատեսակ շատ առարկաների. օրինակ՝ գետ, քաղաք, տուն, մարդ, հաւ:

Յատուկ կոչւում են այն անունները, որոնք յատկացւում են միայն մի առարկայի կամ մի անհատի. օրինակ՝ Հայաստան, Արաքս, Թաւրիզ, Տեգրան:

  1. Գրել քաղաքի, գետի, գաւառի անուններ:
  2. Հետևել յատուկ անունների մօտ գրել յարմար հասարակ անուններ.- Հայաստան, Թեհրան, Արարատ, Տիգրիս, Սևան:
  3. Գրել յատուկ անուններ՝ համապատասխան հետևեալ հասարակ անունն-ներին.- գիւղ, քաղաք, լիճ, սար, գաւառ, թագաւոր:

Յիշել, որ բոլոր յատուկ անուններն սկսւում են գլխատառով: