ՊԱՐԶ ԵՒ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Նախադասութիւններն ըստ կազմութեան լինում են պարզ և բարդ:

Պարզ կոչւում են այն նախադասութիւնները, որ ունի մի ենթակայ և մի ստորոգեալ: Այսինքն արտայայտում է մի պարզ միտք. օրինակ՝ Մի համար-ձակ միտք անցաւ աւազակի գլխով:

Բարդ կոչւում է այն նախադասութիւնը, որ ունի մէկից աւելի ենթականեր և ստորոգեալներ. օր.՝ Զինւորականը մօտալուտ վտանգը իմացաւ միայն այն ժամանակ, երբ որոտաց թշնամու կրակոցը և գնդակը սուլելով անցաւ գլխի վրայով:

Որոշել այս բարդ նախադասութեան ենթակաները և ստորոգեալները: Կարդալ դասագրքից մի գլուխ և որոշել իւրաքանչիւր նախադասութեան տեսակը (պարզ է, թէ բարդ):

Գրել պարզ և բարդ նախադասութիւններ և վերլուծել ըստ նախադասու-թեան անդամների: