5. ԲԱՅ

Բայ բառը նշանակում է խօսք: Այսպէս է կոչւում բայը, որովհետև խօսքի էական մասն է կա´մ բուն խօսքը:

Ամէն մի բայ մենակ կազմում է մի նախադասութիւն. Օրինակ՝ գնացի, տեսաւ, եկար մի-մի բայ և մի-մի նախադասութիւն են, այսինքն մի-մի մտածութիւն են յայտնում:

Առանց բայի խօսք և նախադասութիւն չի կազմւում. օրինակ՝ գիւղից այսօր բառերը խօսք չեն կազմում, այսինքն մտածութիւն չեն յայտնում, այլ միայն հատ-հատ գաղափարներ, հարկաւոր է մի բայ, որ այդ բառերից խօսք կազմւի. օրինակ՝ գիւղից այսօր եկան, կամ գիւղից այսօր հեռացան: Եկան և հեռացան բայերը մենակ ևս կազմում են մի-մի նախադասութիւն (խօսք):

Ուրեմն խօսքը իր ամենապարզ ձևով կազմւած է մի բառից, որ է բայ:

Խօսքը մտածութեան արտայայտութիւնն է բայով:

ԲԱՅ կոչւում են այն բառերը, որոնք մենակ խօսք են կազմում:

Իւրաքանչիւր բայ մենակ մի խօսք է կազմում, որովհետև միանգամից մի քանի գաղափար է միացած յայտնում, մինչդեռ միւս տեսակի բառերը միայն մի գաղափար են յայտնում:

 

 

ԲԱՅԻՄԱՍՏ, ԴԷՄՔ ԵՒ ԹԻՒ

Բայի ցոյց տւած գլխաւոր գաղափաներն են՝ բայիմաստ, դէմք և թիւ:

ԲԱՅԻՄԱՍՏ.- Բայիմաստը ցոյց է տալիս մի եղելութիւն այսինքն՝

ա) Անել. ինչպէս՝ Նա դասը գրեց:

բ) Լինել. օրինակ՝ Լինում է մի թագաւոր: Մի մարդ է լինում անունն Ազատ:

գ) Մի բան լինել. ինչպէս՝ երեխան մեծացաւ (ի՞նչ եղաւ):

ԴԷՄՔ. Մի բան անելու կամ լինելու համար հարկաւոր է մի առարկայ՝ անձ, կենդանի կամ իր, որ անէ կամ լինի:Անող կամ եղող առարկայի դաղափարը կոչւում է դէմք:

Բայն ունի երեք դէմք՝ առաջին, երկրորդ, և երրորդ դէմք:

Առաջին դէմքը ցոյց է տալիս խօսողի գործունէութիւնը կամ եղելութիւնը:

Օրինակ՝ գրեցի (ես), կարդում եմ (ես): ործողութիւն կատարողը ինքը խոսողն է:

Երկրորդ դէքը ցոյց է տալիս խօսակցի գործողութիւնը կամ եղելութիւնը:

Օրինակ՝ գրեցիր (դու) կարդացիր (դու) քնել ես (դու):

Երրորդ դէմքը ցոյց է տալիս ս´չ խոսողի և ո´չ էլ խօսակցի, այլ մի ուրիշի գործողութիւնը կամ եղելութիւնը, օրինակ՝ գրեց (նա) կարդաց (նա):

ԹԻՒ.- Բայը դէմքի հետ միասին ցոյց է տալիս և դէմքի թիւը, այսինքն՝ թէ գործող կամ լինող անձը մէ՞կ է, թէ մէկից աւելի. օրինակ՝ գրեցի, գնաց, գրում է. այս ձևերից յայտնի է դառնում, որ գրողը մի հոգի է, մինչդեռ երբ ասում ենք՝ գրեցինք, գնացինք, գրում են երևում է, որ գործողութիւն կատարողները մէկից աւելի են:

Բայի դէմքն ունի երկու թիւ՝ եզակի և յոգնակի: Եթէ դէմքը մի անձ կամ առարկայ է ցոյց տալիս, բայը եզակի է, իսկ եթէ մակից աւելի է ցոյց տալիս՝ բայը յոգնակի է:

Ուրեմն բայը մի անգամից մի բառով յայտնում է երեք գաղափար՝ բայիմաստ, դէմք և դէմքի թիւ: Եթէ բայի մէջ այս գաղափարներից մէկն ու մէկը պակաս լինի, այդ բայը դեռևս բայ չէ. օրինակ՝ գնալ, գրած բառերը ցոյց են տալիս բայիմաստ, այսինքն եղելու-թիւն, բայց բայ չեն. խօսք չեն կազմում, որովհետև միաժամանակ դէմք և թիւ ցոյց չեն տալիս:

ԲԱՅԻ ԵՂԱՆԱԿԸ.- Ամէն մի բայ բայիմաստի, դէմքի, թւի ու ժամանակի հետ ցոյց է տալիս և եղանակ, այսինքն թէ խօսողն ինչ կերպ է ասում, խօսում եղելութեան մասին: Հայոց լեզւի մէջ բայի եղանակները հինգ են՝

  1. Սահմանական
  2. Ենթադրական
  3. Հարկադրական
  4. Ըղձական
  5. Հրամայական

Սահմանական եղանակը ցոյց է տալիս իսկական եղելութիւն, այսինքն մի եղելութիւն որ իսկապէս լինում է, եղել է կամ լինելու է: Իսկ միւս չորս եղանակները ցոյց են տալիս անիրական եղելութիւն, որ միայն մտածւած, կամեցած կամ ցանկացւած է:

Ենթադրական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողը մտածում , ենթադրում, կարծում է, թէ լինում է, կամ կը լինի օրինակ՝ երբ ասում ենք՝ նա հիմա տանն է. նա այժմ գնում է. այն շիշը պարունակում էր տասը բաժակ ջուր: նում է, պարունակում էր բայերը սահմանական եղանակի են նրանց ցոյց տւած եղելութիւններն իրական են, իսկապէս տեղի ունեն: Բայց երբ նոյն խօսքերը շուռ տանք և ասենք՝ նա հիմա տանը կը լինի: Նա այժմ գնալիս կը լինի: Այն շիշը կը պարունակէր տբայերը ենթա-դրական եղանակի են. նրանց ցոյց տւած եղելութիւնն իրական չէ, այլ մենք այդպէս մտածում, կարծում ենք միայն, բայց կարող է պատահել, որ այդպէս չլինի:

Ուրեմն ենթադրական եղանակը ցոյց է տալիս լոկ հնարաւորութիւնը, մի եղելութիւն, որ կարող է լինել, գուցէ, կարելի է, որ լինում է, եղել է, կամ կը լինի:

Հարկադրական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողը մտածում է, բայց ոչ իբրև լոկ ենթադրութիւն, այլ իբրև անհրաժեշտութիւն, որ հարկ է, պէտք է կատարւի. օրինակ՝ նա այժմ տանը կը լինի, լոկ ենթադրութեամբ ասւած խօսք է. բայց նա այժմ տանը պիտի լինի խօսքը, լոկ ենթադրութեամբ չէ ասւած, այլ նշանակում է՝ նա ստիպւած է, պարտաւոր է, հարկադրւած է տանը լինել:

Ուրեմն հարկադրական եղանակն եղելութեան իրական լինելու աւելի մեծ հաւանակա-նութիւն է ցոյց տալիս, քան թէ ենթադրականը:

Ըղձական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ ըղձալի, ցանկալի է՝ կատարւի, լինի օրինակ՝, տեսնեմ նրան: նացիր, ասէիր նրան, որ գար: Ես կամենում եմ, որ դու սովորես: Դասս գրեմ, գնամ խաղալու: Ըղձական եղանակը կոչւում է նաև ստորադա-սական եղանակ:

Հրամայական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողն իր պօսակցին հրամայում է, որ մի բան անի կամ լինի: Հրամայական եղանակն ունի միայն եզակի և յոգնակի երկրորդ դէմք օրինակ՝ գնա´, տե´ս, ասա´: նացէ´ք, տեսէ´ք, ասացէ´ք:

ԲԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ.- Բայը ցոյց է տալիս և ժամանակ, այսինքն թէ երբ է կատարւում գործողութիւնը: Բայի ժամանակներն երեք են՝

  1. Ներկայ
  2. Անցեալ
  3. Ապառնի

Ներկայ, որ ցոյց է տալիս խօսելու վայրկեանին կատարւող գործողութիւնը կամ եղելութիւնը, որը դեռ շարունակւում է. օրինակ՝ գրում եմ, նկարում է:

Անցեալ, որ ցոյց է տալիս խօսելու վայրկեանից առաջ կատարւած եղելութիւնը, որ արդէն անցել է. օրինակ՝ գնացի, գնացել եմ:

Ապառնի ժամանակը ցոյց է տալիս խօսելու վայ‎րկյանից յետոյ կատարւելիք գործո-ղութիւնը, որ դեռ ապագայում պիտի լինի. օրինակէ՝ գնալու եմ, պիտի գնամ, կը գնամ:

Ներկայի ժամանակը՝ իբրև, անբաժանելի է, ուստի և մի ներկայ կայ: Բայց անցեալ և ապառնի ժամանակները անորոշ են և կարող են տարբեր ժամա-նակների բաժանւել, աւելի առաջ և յետոյ լինել, այդ պատճառով էլ այս երկու ժամանակի ձևերը լեզւի մէջ մի քանի տեսակ են. այսինքն մի քանի տեսակ անցեալ և ապառնի ժամանակներ կան, որոնք ցոյց են տալիս աւելի առաջ կամ յետոյ լինելը. օրինակ՝ կարդացել եմ, կարդացել էի, կարդալու եմ, կարդալու էի, պիտի կարդամ, կը կարդամ և այլն:

Հրամայական եղանակի բացասական ձևը կոչւում է արգելական, որ կազմւում է մի´ մակբայով. օրինակ՝ մի´ վազիր, մի´ խօսիր, մի´ կարդայ, մի´ վազէք, մի´ խօսէք, մի´ կարդաք (մի´ կարդացէք):

Սահմանական եղանակն ունի բայի բոլոր ժամանակները՝

  1. Ներկայ
  2. Անցեալ անկատար
  3. Անցեալ կատարեալ
  4. Ապառնի
  5. Ապառնի անցեալ
  6. Վաղակատար ներկայ
  7. Վաղակատար անցեալ
  8. Յարակատար ներկայ
  9. Յարակատար անցեալ

Իսկ ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն միայն երկու ժամանակ՝ ապառնի և ապառնի անցեալ:

 

ԲԱՅԻ ՍԵՌԸ

Բայերի տարբեր տեսակները սեռ են կոչւում: Հայոց լեզւում բայերն ունեն երեք սեռ՝ ներգործական, կրաւորական և չէղոք:

     

  1. Այն բայերը, որոնց ցոյց տւած գործողութեան կատարման համար պահանջւում է մի առարկայ, որն իր վրայ կը կրի ենթակայի գործողութիւնը, կոչւում են ներգործական սեռի բայեր. օրինակ՝
  2. Հայրը սիրում է որդուն (ո՞ւմ),

    Քարտաշը կոտրեց քարը (ի՞նչը),

    Աշակերտը կարդում է դասը (ի՞նչը):

    Այս նախադասութիւնների մէջ սիրում է, կոտրեց, կարդում է ներգոյական սեռի բայեր են, որովհետև ենթակայի գործողութիւնը ներգործում, անցնում է երկրորդ առարկային, որին ասում ենք ուղիղ խնդիր կամ կրող առարկայ:

    Ուղիղ խնդիրը պատասխանում է ո՞ւմ կամ ի՞նչ հարցերին և դրւում է հայցական հոլովով:

     

  3. Երբ բայը ցոյց է տալիս, որ ենթական է կրում իր վրայ մէկ ուրիշի գոր-ծողութիւնը, կոչւում է կրաւորական սեռի բայ. օրինակ՝
  4. Որդին սիրւում է հօրից (ումնի՞ց),

    Քարը կոտրւեց քարտաշի ձեռքով,

    Բէլը պարտւեց Հայկի նետերից (ինչերի՞ց)

    Սիրւում է, կոտրւեց, պարտւեց կրաւորական սեռի բայեր են:

    Կրաւորական սեռի բայը ձևով տարբեր է ներգործական սեռից, բայց նրանից է առաջանում:

     

  5. Այն բայերը, որոնց ցոյց տւած գործողութեան կամ եղելութեան կա-տարման համար չի պահանջւում մի առարկայ, որն իր վրայ կրի այդ գործողութիւնը կամ եղելութիւնը, կոչւում են չեզոք սեռի բայեր. օրինակ՝ վազել, գնալ, քայլել, հասնել, հեռանալ և այլն:

Գիւղացին ձմեռը հանգստանում է (չի կարելի ասել՝ ի՞նչ է հանգստանում կամ ո՞ւմ է հանգստանում):

Եմ և լինեմ օժանդակ բայերը չէզօք սեռի բայերից են:

Ներգործական բայերը կրաւորական են դառնում, երբ անցեալ դերբայի առաջին ձևը՝ ել վերջաւորութիւնը փոխում ենք ւել-ի կամ ւիլ-ի:

Օրինակ՝

 

Ներգործ

Անց. դերբայ

Կրաւորական

 

դիզել

դիզել

դիզւիլ

 

կտրել

կտրել

կտրւիլ

 

կարդալ

կարդացել

կարդացւիլ

 

մոռանալ

մոռացել

մոռացւիլ

     

(ւիլ կամ ւել)

Այն բոլոր բայերը, որոնց վերջաւորութիւնը չի կարելի այս ձևով փոփո-խել՝ ուրեմն չեզոք են, իսկ փոփոխումները ներգոյական են:

Որոշել, թէ հետևեալ բայերից որո՞նք են ներգործական և որո՞նք չեզոք:

Գտնել, գործել, սիրել, լսել, սովորել, արձակել, դադարել, բանալ, ջնջել, նայել, կամենալ, հաւատալ, չափել, հազալ, որսալ, պառկել, հարթել, զարմա-նալ, բարկանալ, զօրանալ, ծուլանալ, ազդել, աղաչել, այրել, կարել: