ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Բառերով արտայայտւած ամէն մի ամփոփ միտք կոչւում է նախադա-սութիւն, օրինակ՝ Աշակերտը, գրում է դասը:

 

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Նախադասութեան մէջ իւրաքանչիւր բառ մի պաշտօն ունի, մի դեր է կատարում, որով նա դառնում է նախադասութեան մի անդամ. օրինակ՝ Աշակերտը գրեց դասը: Աշակերտը ցոյց է տալիս թէ գործողութիւն կատա-րողըն ո՞վ է, գրեց- ցոյց է տալիս թէ աշակերտն ի՞նչ արեց, դասը- ցոյց է տալիս թէ գրածը, կատարածը ի՞նչ բան է:

Ամէն մի պարզ նախադասութիւն ցոյց է տալիս որ մի առարկայ մի բան անում է կամ լինում է. օրինակ՝ աշակերտը սովորում է: Ծաղիկը ծաղկում է: Թռչունը երգում է: Այս նախադասութիւնները ցոյց են տալիս, թէ որ առարկան (աշակերտը, ծաղիկը, թռչունը) ինչ է անում կամ լինում (սովորում է, ծաղկում է, երգում է):

Առարկաների անունները պատասխանում են ո՞վ կամ ի՞նչ հարցերին: Ո՞վ հարցը տրւում է անձերի անուններին, իսկ ի՞նչ իրերի անուններին. օրինակ՝ ո՞վ–գիւղացի, ուսուցիչ, վաճառական, հնձւոր:

Ի՞նչ–ծառ, խոտ, փայտ, երկաթ, որոտ:

Նախադասութեան մէջ բառերը զանազան իմաստ են արտայայտում և զանազան դեր են կատարում: Այդ դէպքում նրանք կոչւում են նախադասու-թեան անդամներ: Նախադասութեան անդամները լինում են գլխաւոր և երկրորդական:

  1. Նախադասութեան գլխաւոր անդամներն են՝ բայը, ենթական և ստորոգեալը:
  2. Իսկ միւսները երկրորդական անդամներ են և կոչւում են լրացումներ: