ԵՆԹԱԿԱՅԻ ԵՒ ԲԱՅԻ ՕՐԷՆՔԸ

Նախադասութեան ենթական և բայը թւով իրար հայաձայն են գրւում. եզակի ենթակայի հետ եզակի բայ է գրւում, յոգնակի ենթակայի հետ՝ յոգնակի բայ:

Օրինակ՝ Դաշտը կանաչեց: Դաշտերը կանաչեցին:

Եթէ ենթական երկու և աւելի բառ է, բայը գրւում է յոգնակի, օրինակ՝ Արամը և Հայկը գնում էին Համադան:

     

  1. Կազմել նախադասութիւններ եզակի ենթակայով և ապա ենթական յոգնակի դարձնել:
  2.  

  3. Գրել նախադասութիւններ երկու, երեք և աւելի ենթականերով:

Միայն ենթակայ և բայ ունեցող նախադասութիւնը կոչւում է համառօտ նախադասութիւն. օրինակ՝ Աքլորը կանչեց: Երեխաներն արթնացան: