Նախադասութեան միտքը աւելի լրացնելու համար, ենթակայից և ստորո-գեալից բացի, գործածւում են նաև այլ անդամնր, որոնք կոչւում են լրացումներ:
Օրինակ՝ Պատշգամբի ծայրում Դաւիթը հանդիպեց քրոջը:
Դաւիթը՝ ենթակայ, հանդիպեց՝ ստորոգեալ, պատշգամբի ծայրում և քրոջը՝ լրացումներ:
Լրացում կարող են լինել մի կամ մի քանի բառեր միասին վերցրած:
Նախորդ օրինակում մի լրացում է քրոջը բառը, մի լրացում են նաև պատշգամբի ծայրում՝ երկու բառերը միասին վերցրած:
Լրացումները լինում են երկու տեսակ՝ ենթակայի լրացում և ստորոգեալի լրացում:
Այն բառերը, որոնք լրացնում են ենթական, կոչւում են ենթակայի լրա-ցումներ: Օրինակ՝ դասարանի յառաջադէմ աշակերտը կարդում է: Այս նախադասութեան մէջ աշակերտը բառը ենթակայ է. կարդում է ստորոգեալ է, իսկ դասարանի և յառաջադէմ բառերը ենթակայի լրացումներ են:
“Ծագում է մանուկ արևը գարնան”. այս նախադասութեան մէջ ենթական է արևը, ստորոգեալը՝ ծագում է, իսկ մանուկ և գարնան (արևը) ենթակայի լրացումներ են:
Այն բառերը, որոնք լրացնում են ստորոգեալը, կոչւում են ստորոգեալի լրացումներ:
Օրինակ՝ Ուսուցիչը խիստ կերպով և դառնութեամբ յանդիմանեց աշակեր-տին: Այս նախադասութեան մէջ ենթական է ուսուցիչը, ստորոգեալը՝ յանդի-մանեց, ստորոգեալի լրացումներն են՝ խիստ կերպով, դառնութեամբ, աշակեր-տին:
Լրացում ունեցող նախադասութիւնը կոչւում է ընդարձակ նախադասու-թիւն: Իսկ եթէ նախադասութիւնը լրացումներ չունի, կոչւում է համառօտ նախադասութիւն:
ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Կարդալ դասագրքից մի հատւած և որոշել համառօտ և ընդարձակ նախադասութիւնները, ստորոգեալներն ու լրացումները: