1. Հարց արտայայտող նախադասութիւնը կոչւում է հարցական նախա-դասութիւն: Հարցական նախադասութեան մէջ հարց արտայատող բառի վրայ հարցական (՞) նշան է դրւում:
Օրինակ՝ Ո՞ւր գնացին ծաղիկները. Այսօր քանի՞ դաս էք պարապել
2. Հրամայական նախադասութիւն.- Հրաման կամ պատւէր ցոյց տւող նախադասութիւն կոչւում է հրամայական նախադասութիւն: Հրաման ցոյց տւող բառի վրայ շեշտ (´) է դրւում:
Օրինակ՝ Դու կա´ց, հօրեղբա´յր, դո:ւ դարդ մի անիր: նա´ քո օդում դու հանգիս քնիր:
3. Բացագանչական նախադասութիւն.- Կոչ, ցանկութիւն, պահանջ, բացագանչութիւն արտայայտող նախադասութիւնը կոչւում ՝ բացագանչա-կան նախադասութիւն: Բացագանչական նախադասութեան մէջ ցանկութիւն արտայայտող բառերի վրայ դրւում է բացագանչական նշան (¯):
Օրինակ՝ Երանի¯ ձեզ, որ գնում էք հայրենիք: Վա¯յ, եկէ¯ք օգնեցէ¯ք:
4. Պատմողական նախադասութիւն.- Պատմելու ձևով ասւած նախադա-սութիւնը կոչւում է պատմողական նախադասութիւն:
Օրինակ՝ Ջանասէր մանուկը պատրաստում է դասերը:
Կազմեցէք այս կարգի նախադասութիւններ: