ՀՈԼՈՎՆԵՐ

Անունները փոխւում ենվերջաւորութիւններով՝ հոլովով և թւով: Անւան թիւը երկու է՝ եզակի և յոգնակի. օրինակ՝ ծաղիկ-ծաղիկներ:

Անւան ձևերը կամ հոլովները եօթն են, որոնք կոչւում են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական:

1. Ուղղականհոլովն անւան ուղիղ ձևն է. Նախադասութեան մէջ ենթական գրւում է միշտ ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ կամ ի՞նչ հարցերին. օրինակ՝ Աշակերտը գրեց (ո՞վ): Մի ծառ կտրւեց (ի՞նչ):

2. Սեռական հոլովը ցոյց է տալիս պատկանելիութիւն: Պատասխանում է ո՞ւմ կամ ի՞նչ հարցերին. օրինակ՝ Թորոսի գիրքը մաքուր է (ո՞ւմ): Սեղանի գզրոցը բաց է (ինչի՞):

3. Տրական հոլովը ցոյց է տալիս, թէ մի բան ո՞ւմ է տրւում կամ յատկացւում. պատասխանում է ո՞ւմ կամ ինչի՞ն հարցերին. օրինակ՝ րիչը տւի Թորոսին. Աթոռը մօտեցրի սեղանին(ին):

կազմել նախադասութիւններ, որոնց մէջ անունները դրւած լինեն սեռական և տրական հոլովներով:

4. Հայցական հոլովը ձևով նման է ուղղականին, բայց նախադասութեան մէջ լրացում է. օրինակ՝ Հիւսնը սեղան շինեց: Մի սեղան կոտրւեց: Սեղան բառն առաջին նախադասութեան մէջ հայցական հոլովով է, որովհետև լրացում է, իսկ երկրորդ նախադասութեան մէջ՝ ուղղական հոլով, որովհետև ենթակայ է:

Կաղմել նախադասութիւններ, որոնց մէջ հետևեալ անունները լինեն ուղղական և հայցական հոլովներով:

Պարտէզ, ծառ, սենեակ, պահարան, թանաքաման:

5. Երբ անւան վերջում աւելացնում ենք ից վերջաւորութիւնը, անունը ցոյց է տալիս, թէ մի բան մի տեղից կամ մէկից առնւած է, հեռացւած է. օրինակ՝ Թաշկինակը գրպանից հանեց: Նա քաղաքից հեռացաւ:

Անւան այս ձևը կոչւում է բացառական հոլով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց (նաև որտեղի՞ց) հարցերին:

Հետևեալ գոյական անունները, նախադասութիւնների մէջ գործածել բացառական հոլովով:

Պատ, Արշակ, գիրք, սեղան, դասարան, թուղթ:

6. ործիական հոլովը ցոյց է տալիս այն անձը, առարկան, գործիքը, որի միջոցով կամ որով կատարւում է գործողութիւնը: Հոլովական վերջաւորու-թիւնն է ով. օրինակ՝ Ասեղով ծակեցի ձեռքս: րաբերով ուղարկեցի նամակս: Փողոցով անցան զինւորները: ործիական հոլովը պատասխանում է ումո՞վ կամ ինչո՞վ (նաև որտեղո՞վ) հարցերին:

Բոլոր ութիւն ունեցող գոյականները, գործիականում վերցնում են եամբ վերջաւորութիւնը. օրինակ՝ քաջութիւն-քաջութեամբ, բարութիւն-բարու-թեամբ և այլն:

Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ անուններ լինեն գործիական հոլովով:

7. Ներգոյական հոլովը ցոյց է տալիս այն տեղը կամ իրը, որտեղ կատար-ւում է գործողութիւնը, կամ որտեղ մի բան կայ: Հոլովական վերջաւորու-թիւնն է ում: Վառարանում կրակ կայ: Դպրոցում սովորում ենք:

Ներգոյական հոլովն ունի ուրիշ ձև ևս: Փոխանակ ասելու Վառարանում, ասում ենք վառարանի մէջ, սենեակում-սենեակի մէջ, գրքում-գրքի մէջ: Ներգոյական հոլովը պատասխանում է ո՞ւմ մէջ կամ ինչո՞ւմ (նաև որտե՞ղ) հարցերին:

Կազմել նախադասութիւններ որոնց մէջ անունները դրւած լինեն ներգոյական հոլովով: